Արտաքին 9 ամիս առաջ - 10:20 25-12-2025

ՌԴ-ում, Տեմրյուկի նավահանգստում նավթի պահեստարաններ են հրդեհվել

Անցած գիշեր պայթյուններ են եղել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկ քաղաքի նավահանգստում։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ ուկրաինական ԱԹՍ-ներն են հարվածել։ Գրում է «Ազատությունը»։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնում է, որ դրոնների հարվածների հետևանքով նավթամթերքի երկու պահեստարաններում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։

Տեմրյուկի նավահանգստի վրա դրոնային հարձակում գրանցվել էր նաև դեկտեմբերի 5-ին։ Այդ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել էր, որ հարվածը հասցրել են Ուկրաինայի պաշտպանության ուժերը։

Տեմրյուկը Կրասնոդարի երկրամասի Տաման թերակղզու խոշոր քաղաքներից է։ Նավահանգիստը գտնվում է այն հատվածում, որտեղ Կուբան գետը միանում է Ազովի ծովին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում