Հայերն այսօր էլ են ջարդերի սպառնալիքի տակ զուտ նրա համար, որ հայ են․ Ժոնաթան Լաքոտ
copy image url

Հայերն այսօր էլ են ջարդերի սպառնալիքի տակ զուտ նրա համար, որ հայ են․ Ժոնաթան Լաքոտ

Արտաքին 2 տարի առաջ - 21:55 24-04-2022
Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։
Ի պատասխան ադրբեջանցի օգտատերի մեկնաբանության, թե ֆրանսիացիներն էլ ալժիրցիներին են մասսայաբար սպանել, Հայաստանի մեծ բարեկամը պատասխանել է.
«Հսկայական տարբերությունն այն է, որ Ֆրանսիան ընդունում է իր հանցագործությունները և գիտի՝ ինչպես առերեսվել իր պատմության հետ»։
Ֆրանսիացի դիվանագետը գրել է նաև, որ հայերը այսօր էլ են ջարդերի սպառնալիքի տակ զուտ նրա համար, որ հայ են։