Միտք 4 տարի առաջ - 12:26 23-04-2022

Նիկոլ Փաշինյանն արժանացել է վաստակած ատելության, կամ Նիկոլին ժողովուրդն ատում է, իսկ Սերժից ընդամենը զզվում էր

Երեկ Ազատության հրապարակում, երբ ելույթ էին ունենում զոհված զինվորների ծնողներն ու ոչ միայն, մի պահ միացրին Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում ունեցած ելույթից մի հատված։ Հավաքված բազմությունն անմիջապես լարվեց, սկսեց կրճտացնել ատամները։ Շատերին թվացել էր՝ Փաշինյանն անձամբ է ելույթ ունենում հարթակից, երևի ուզում էին անգամ ձվերով խփել։ Իսկ երբ լսեցին՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանն ասում, թե կարող էր հողերը հանձնել, իհարկե՝ առանց զոհերի, մարդկանց ցասումն ու պոռթկումն էլ ավելի ուժգնացավ։ Սկսեցին վանկարկել, ձայներ ու գոչյուններ արձակել։ Ակնհայտ էր մարդկանց ատելությունն ու նողկանքը երկրի ղեկավար կարգված այդ անձի նկատմամբ, որին գուցե հենց այդտեղ հավաքվածներից ոմանք էին բերել իշխանության իրենց քվեարկությամբ և «դըմփ-դըմփ-հու» անելով։

Ի դեպ, հետաքրքիր ու կարևոր հանգամանք է այն, որ երեկ Ազատության հրապարակում մեծամասամբ հավաքված էին մարդիկ, որոնք որևէ քաղաքական ուժի կողմնակից չէին՝ ո՛չ ՀՀԿ-ից էին, ո՛չ քոչարյանական էին, ո՛չ Վանեցյանի թիմակիցներն էին կամ նրա համար էին եկել հրապարակ։ Մարդիկ էին, որոնք ուղղակի զզվել են այս իշխանություններից, նրանց ավերիչ ու կործանարար քաղաքականությունից, նրանց ամենօրյա ստից ու կեղծիքից։

Այսօր Հայաստանում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը կարելի է նկարագրել հենց այդ բառով՝ ատելություն։ Եթե Սերժին մերժում էին, ապա Նիկոլին ատում են։ Սերժ Սարգսյանի հանդեպ այսքան ատելություն ու նողկանք չկար հասարակությա մեջ կուտակված, նրան ընդամենը չէին սիրում, տեղ-տեղ՝ զզվում էին նրանից ու իր թիմից, բայց չէին ատում։ Այդ ատելությունը Նիկոլն ու իրպեսները սերմանեցին Սերժի հանդեպ արհեստականորեն, ուռճացված, մանիպուլյացիաների միջոցով։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանն իր հանդեպ ատելությունը վաստակել է՝ «արդար քրտինքով», ընդ որում։



Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին