Ներքին 4 տարի առաջ - 21:39 21-04-2022

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի դրոշով այս տորթը կուտի, չկասկածեք․ Էդգար Ղազարյան

Այսօր մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ Արցախի մասին հայկական լրատվության մեջ տեղեկություն է հայտնվում այն ժամանակ, երբ որ Արցախում աղետ է, հումանիտար աղետ է, կամ այնտեղ է այցելել Ադրբեջանի նախագահը։ Այսօր Իհլամ Ալիևը հոբելյանական 20-րդ այցելությունն է ունեցել Արցախ նոյեմբերի 9-ի պատերազմից հետո։ Շնորհավորում եմ Փաշինյանին և նրա տիկնոջը։ Այս մասին Ազատության հրապարակում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց «5165» շարժման անդամ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Ղազարյանը, ի նշան շնորհավորանքի, Ադրբեջանի դրոշով տորթ էր բերել ազատության հրապարակ, որ փոխանցեին Փաշինյանին, և նա դա ուտի Ալիևի հետ․ «Մենք սա բերել ենք, որպեսզի փոխանցենք նրան, բայց դա անձամբ չենք անի, որ փոխանցողին չուտի, քանի որ նա շատ լավ գիտի, թե ինչպես են մարդ ուտում, ոնց են մարդկային կյանքեր ուտում, ոնց են ուրիշի երջանկությունն ուտում, ոնց են հայրենիք ուտում։ Այս 20 այցի փոխարեն նա Արցախ այցելել է 0 անգամ»,-ասաց Ղազարյանը։

Ղազարյանը իր ելույթում նաև ասաց․«Հայաստանին պետք չի մի վախկոտ ղեկավար, ով վախենում է այցելել Արցախ, վախենում է այցելել այն երկիրը, որտեղ պատերազմից մի քանի օր առաջ ասում էր՝ սա Հայաստան է և վերջ։ Եթե դու չես կարողանում այցելել Հայաստան, ոնց ես ղեկավարում Հայաստանը, վախկո՛տ»։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում