Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:08 21-04-2022

Դատապարտվածը կարող է դիմել ՔԿՀ պետին, որպեսզի խցում առանձին մնա. փոխնախարար

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովի նիստում նախագծերի փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նախագծերով առաջարկվում է հստակեցնել կալանավորված անձանց և դատապարտյալների հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն ստանալու իրավունքը, ինչը միտված է նաև առողջության իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելուն, վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը, նախատեսել իրավական արգելք անչափահասներին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ և այլն:

Նախատեսվում է հանել ազատազրկման դատապարտված անձին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ ուղղիչ հիմնարկ ուղարկելու կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելու համար առավելագույնը յոթ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված լինելու պահանջը: Փոխնախարարի խոսքով՝ նախագծերի փաթեթով կարևոր փոփոխություն է նախատեսված նաև դատապարտյալներին առանձին պահելու կանոնակարգում: «Եթե դատապարտվածին վտանգ է սպառնում, նա կարող է դիմել ՔԿՀ պետին, որպեսզի խցում առանձին մնա»,- նշեց Սարգսյանը:

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
16:19 Փաշինյանը շեղում է հանրության ուշադրությունը, մինչդեռ Հայաստանի չլուծված հարցերը մի օր մեծ ականների նման պայթելու են
11:19 Նեթանյահուն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին