Արտաքին 4 տարի առաջ - 22:12 20-04-2022

Պուտինը խոստացել է Դոնբասում հասնել ռազմական նպատակներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում անցկացրել է «Ռուսաստան՝ հնարավորությունների երկիր» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության վերահսկիչ խորհրդի նիստը։

Դիմելով մասնակիցներին՝ նա ասել է, որ շուտով Ռուսաստանը կհասնի Դոնբասում իր բոլոր ռազմական նպատակներին, և նրա բնակիչները «կկարողանան վերադառնալ բնականոն կյանքին»։

ՌԴ նախագահը կրկնել է իր թեզը, որ ռուսական ներխուժման հիմնական նպատակն Ուկրաինայի արևելքում ինքնահռչակ «հանրապետությունների» բնակիչներին օգնելն է։

«Դոնբասում տեղի ունեցած ողբերգությունն էր, որ հարկադրեց, պարզապես ստիպեց Ռուսաստանին սկսել այս ռազմական գործողությունը, ինչի մասին այսօր բոլորը քաջատեղյակ են»,- ասել է Պուտինը։

Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը երկխոսություն է սկսել մասնակիցներից մեկի՝ Սևաստոպոլից 12-ամյա աղջկա հետ։ Նա ասել է նրան, որ շուտով Ուկրաինայի արևելքում բնակիչները կապրեն այնպես լավ, «ինչպես Ղրիմի բնակչությունը»։

«Մենք գործելու ենք հետևողականորեն և հասնենք մի իրավիճակի, երբ կյանքն այնտեղ աստիճանաբար կվերադառնա բնականոն հուն, և այն կփոխվի դեպի լավը, ինչպես դա եղավ քեզ հետ, Սևաստոպոլում քո կյանքի հետ»,- նշել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ