Ավելին 4 տարի առաջ - 22:57 20-04-2022

Նարյան-Մարից թռչող ինքնաթիռի ուղևորը թռիչքի ընթացքում փորձել է դուրս գալ ինքնաթիռից

Utair ավիաընկերության ինքնաթիռում ուղևորը ծեծկռտուք է կազմակերպել։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը օդ է բարձրացել Նենեցյան ինքնավար շրջանի Նարյան-Մար քաղաքից։ Մի պահ տղամարդը վեր է կացել տեղից, քայլել նախ դեպի բորտուղեկցորդուհիները, իսկ հետո շրջվել է ու որոշել իջնել ինքնաթիռից, երբ այն արդեն օդում է եղել։
Ուղեկցորդներին հաջողվել է կանգնեցնել կռվարար տղամարդուն, սակայն նա կարողացել է մի քանի հարված հասցնել բորտուղեկցորդուհիներից մեկին։ Ուղևորները հանգստացրել են տղամարդուն, իսկ հետո ոլորել ձեռքերը։
Ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել․ տղամարդուն հանձնել են ոստիկանությանը։ Նշվում է, որ բուժզննությամբ նրա օրգանիզմում թմրանյութեր չեն հայտնաբերվել։ Ինքը՝ օրինախախտը, բացատրել է, որ նման պահվածքի պատճառը հիշողության պարբերական խախտումներն են։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց