Ներքին 4 տարի առաջ - 15:28 20-04-2022

Գարիկ Սարգսյանը քարուքանդ է արել գյուղի ճանապարհը. ընտրություններից հետո այն չի վերանորոգվում

Մենք հրապարակում էինք արել, որ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններից առաջ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը անցել է «գործի». նախ՝ նա Վեդի համայնքին ապահովել էր անվճար տրանսպորտային միջոցով, ապա որոշել էր այլ միջոցով քաղաքացիների սիրտը շահել՝ նրանց քվեները ստանալու համար։ Նրա հովանավորչությամբ բարեկարգվում էին մի քանի գյուղերի ճանապարհներ, նաև իր հայրենի՝ Նոր կյանք գյուղի ճանապարհի մի հատվածը, որը ավերված վիճակում էր։ Ճանապարհաշինարարական աշխատանքները մեծ թափով առաջ էին գնում ընտրություններից առաջ։

Oragir.news-ի խմբագրություն է ահազանգել Նոր կյանք համայնքի մի բնակիչ և դժգոհում է, որ 2 ամիս է անցել, ինչ սկսվել է գյուղի գլխավոր ճանապարհի վերանորոգումը, սակայն որևէ կերպ առաջ չեն գնում. «2 ամիս առաջ մեծ թափով սկսեցին աշխատանքները, ուժեղ աշխատանքներ անում էին ընտրություններից առաջ, հիմա, երբ ընտրությունները վերջացան, թեպետ այդ աշխատանքները շարունակվում են, բայց ոչ այն արագությամբ, ոնց առաջ էր։ Ամբողջ մեքենաները ջարդվում են այդ քարուքանդ ճանապարհի պատճառով, դա ամենակարևոր ճամփան ա, օրական հարյուրավոր մեքենաներ են այդտեղ գնում-գալիս, մի համայնքը կապում է մյուսին։ Ու մենք հիմա ստիպված, որ մեր ավտոները չջարդենք, շրջանցում ենք՝ անցնելով գյուղի այլ փողոցներով։ Բայց Ձեզ ասեմ, որ մյուս փողոցները ավելի վատ վիճակում են, իբր սկսեցին մի բան սարքել, էն էլ գլուխ չեն բերում։ Շատ դանդաղ են աշխատում, երբ նայում ես՝ տրակտորները, աշխատողները պարապ կանգնած են։ Սենց էլ պետք ա լիներ, էլ Գարիկ Սարգսյանն ի՞նչ օգուտ ունի, որ ասի՝ արագ վերջացրեք»։

Մենք փորձեցինք կապ հաստատել բնակավայրի վարչական ղեկավարի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգին չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Վեդիում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացվել էին ՏԻՄ ընտրություններ. «Իմ հզոր համայնք» կուսակցության օգտին քվեարկել էր 8 666 մարդ, ՔՊ-ի օգտին՝ 7 690 մարդ, «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել էր 3 299 ընտրող։ Ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել ու հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում էր, որ անհնար է ինքնուրույն համայնքապետի թեկնածու ընտրել առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարվեց նոր ընտրություններ անցկացնելու մասին։ Նոր ընտրությունները տեղի ունեցան մարտի 27-ին, մասնակցում էին ՔՊ-ն և «Իմ հզոր համայնքը», այս անգամ մի շարք ճնշումների, վարչական ռեսուրսների կիրառմամբ Գարիկ Սարգսյանը ընտրվեց համայնքապետ։


Ալբինա Բարեղամյան





Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի