Միտք 4 տարի առաջ - 18:27 03-03-2022

Գարիկ Սարգսյանն ընտրություններից առաջ անցել է «գործի»

Արարատի մարզի Վեդի համայնքում մարտի 2-ից մեկնարկել է մարտի 27-ին նշանակված Վեդի խոշորացված համայնքի ընտրության քարոզարշավը, որը տևելու է 25 օր։ Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը կազմված է 81 թեկնածուից. ցուցակը գլխավորում է ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը։

Ընտրություններից առաջ Գարիկ Սարգսյանն անցել է «գործի». նախ՝ նա Վեդի համայնքին ապահովել է անվճար տրանսպորտային միջոցով, այժմ էլ որոշել է այլ միջոցով քաղաքացիների սիրտը շահել՝ նրանց քվեները ստանալու համար։

Oragir.news-ի տեղեկություններով՝ նրա հովանավորչությամբ բարեկարգվում են մի քանի գյուղերի ճանապարհներ, նաև իր հայրենի՝ Նոր կյանք գյուղի ճանապարհի մի հատվածը, որը ավերված վիճակում էր։ Ճանապարհաշինարարական աշխատանքները մեծ թափով առաջ են գնում։ Նշենք, որ այս գյուղերի ճանապարհները երբեք նորմալ վիճակում չեն եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ ծնունդով Նոր կյանք գյուղից Գարիկ Սարգսյանն այդ համայնքի ղեկավարն էր, այնուհետև՝ Արարատի մարզպետը։ Ճանապարհների բարեկարգման աշխատանքներ են տեղի ունենում նաև Ոսկետափ համայնքում։

Գյուղապետ Սարգիս Աբրահամյանը Oragir.news-ի դիտարկմանը, թե Գարիկ Սարգսյանի հովանավորչությամբ են տեղի ունենում ճանապարհների բարեկարգման աշխատանքները, ասաց՝ եթե նման տեղեկություններ ունեք, ուրեմն ճիշտ է։

Հիշեցնենք, որ Վեդիում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացվել էին ՏԻՄ ընտրություններ. «Իմ հզոր համայնք» կուսակցության օգտին քվեարկել էր 8 666 մարդ, ՔՊ-ի օգտին՝ 7 690 մարդ, «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել էր 3 299 ընտրող։ Ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել ու հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում էր, որ անհնար է ինքնուրույն համայնքապետի թեկնածու ընտրել առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարվեց նոր ընտրություններ անցկացնելու մասին։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը