Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:43 19-04-2022

22 մլն 330.000 դրամ կհատկացվի պատերազմի հետևանքով ՀՀ-ում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխման իրականացման համար

2022 թ. ապրիլի 19-ի Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի երրորդ նիստում քննարկվում էր Երևան քաղաքի ավագանու 2020թ.-ի դեկտեմբերի 2-ի 497 որոշման մեջ փոփոխություններ մտցնելու հարցը։ Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

«Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2022թ.-ի բյուջեում իրականացնել հետևյալ փոփոխությունները. հիմք ընդունելով Կառավարության որոշումը՝ նախատեսվում է Երևան համայնքի 2022թ.-ի բյուջեի եկամտային մասով նպատակային հատկացումներն ավելացնել 22 մլն 330.000 դրամով և այն ուղղել պատերազմի հետևանքով ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխման իրականացմանը»,- ասաց Հովհաննիսյանը։

Որոշումն ընդունվեց 50 կողմ ձայնով։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան