Արտաքին 4 տարի առաջ - 23:29 18-04-2022

«Մոսկվա» հածանավի վրա 37 մարդ է զոհվել. Meduza


«Մոսկվա» խորտակված հրթիռային հածանավի անձնակազմի 37 անդամները զոհվել են, Meduza-ին հայտնել է Սևծովյան նավատորմի հրամանատարությանը մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքով՝ ապրիլի 15-ին նրանց դիերը տարվել են Սեւաստոպոլ։ Ավելի վաղ «Մոսկվա» հածանավի վրա զոհված 40 նավաստիների մասին հաղորդել էր «Նովայա գազետան»՝ վկայակոչելով անձնակազմի ողջ մնացած անդամներից մեկի մորը:
Եվս մոտ հարյուր մարդ, ըստ Meduza-ի աղբյուրի, վիրավորվել է։ Անհայտ կորածներ էլ կան՝ նրանց ստույգ թիվը հայտնի չէ։ Ընդհանուր առմամբ նավի վրա եղել է մոտ 500 մարդ, նշել է Meduza-ի զրուցակիցը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտնել «Մոսկվայի» անձնակազմի զոհված անդամների մասին։ Ավելին, ՌԴ ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ հածանավի անձնակազմը տարհանվել է «ամբողջ կազմով»։ Սակայն ապրիլի 15-ին Սևաստոպոլում տեղի ունեցած՝ նավին հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողները նկատել էին սգո ժապավեն՝ «Նավին և նավաստիներին» մակագրությամբ։
Հաջորդ օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել նավատորմի գլխավոր հրամանատար Նիկոլայ Եվմենովի հանդիպումից՝ խորտակված «Մոսկվա» հածանավի նավաստիների հետ։ Ըստ The Insider-ի հաշվարկի՝ տեսանյութում մոտ 100 նավաստի է եղել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում