Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:58 18-04-2022

Իշխանությունները երկիրը տանում են պատերազմի՝ կանխատեսված պարտությամբ․ Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ասուլիում, պատասխանելով «5-րդ Ալիքի» այն հարցին, թե պայքարի ինչ մեթոդներ է ընտրել բացի 24 ժամ մադկանց հետ շփվելուց, և ՔՊ-ական պատգամավորները արձագանքել էին, որ այս պայքարի արդյունքում պատերազմ կլինի, հակառակ դեպքում՝ խաղաղություն, ինչպես է դրան արձագանքում, ասաց․ «Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները, այսպես կոչված խաղաղության դարաշրջանը բերելու ակնկալիքով կամ մարդկանց համոզելով, որ բերում են խաղաղության, իրականում մեր երկիրը տանում են պատերազմի։ Պատերազմի՝ կանխատեսված պարտությամբ։ Պատերազմ չի լինելու մեր հաղթանակի դեպքում, ես ձեզ վստահ ասում եմ, չի լինելու և վերջ, բայց մենք չենք էլ կանգնելու, գլուխներս կախենք թշնամու առաջ, և աղերսենք խաղաղություն։ Հավատացեք կան շատ ճանապարհներ, և այդ ճանապարհների մասին մենք գիտենք, ունենք փորձ, գիտելիք, հնարավորություն, որպեսզի թույլ չտանք, որ լինի պատերազմ։ Ամենաշատը մենք ենք դեմ պատերազմին, ամենաքիչը մենք ենք ուզում, որ հանկարծ պատերազմ լինի։

Ինչ վերաբերում է հստակ գործողությունների պլանին, պատկերացնում ե՞ք չէ, որ հստակ պլանի մասին ես չեմ կարող բարձրաձայնել։ Դուք տեսաք, երեկ մի փոքր վրան տեղադրելու համար, ինչ քանակի ոստիկանական ուժեր օգտագործվեցին մեր նկատմամբ։ Այսօր մեզնից մի քիչ այն կողմ նստած են երկու երիտասարդ, որոնք անժամկետ հացադուլ են հայտարարել։ Նրանք 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, և այդ տղաներին թույլ չեն տալիս մի հովանոց գլխներին դնեն, որ արևից, անձրևից պաշտպանվեն։ Այս իշխանությունները վախեցած են, այս իշխանությունները շատ լավ հասկանում և շոշափում են հանրային տրամադրությունները։ Նրանք հասկանում են, որ այլևս չեն կարող լինել իշխանություն, նրանք հասկանում են, որ արդեն կորցրել են իրենց իշխանությունը, և ժամանակի հարց է, թե ինչպես ենք մենք այդ հարցը լուծելու։ Հստակ պլանը կա, լինելու է ցանցային ապակենտրոն պայքար, որը բերելու է իր արդյունքը»,- ասաց Վանեցյանը, որից հետո հավաքվածները սկսեցին ծափահարել։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը