copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:01 18-04-2022

Դինքի իրական մարդասպանները դեռ չեն գտնվել. Քըլըչդարօղլու

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ստամբուլում ապրիլի 17-ին այցելել է «Հրանտ Դինք» հիմնադրամի գրասենյակ։ Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, նա հանդիպել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքելին, և որդուն՝ Արատ Դինքին։

Քըլըչդարօղլուին ուղեկցել են կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն և ԺՀԿ անդամ, պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն։ Վերջիններս շնորհավորել են հայ համայնքին Զատկի տոնի կապակցությամբ։ Քըլըչդարօղլուն լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ և անդրադարձել Հրանտ Դինքի սպանությանը։

Նշելով, որ իրենց իշխանության գալու դեպքում պայքարելու են մութ ուժերի դեմ՝ ընդդիմադիր կուսակցապետն ընդգծել է, որ թեև Դինքի վրա կրակող անձը բանտում է, բայց իրական մարդասպանները դեռ չեն գտնվել։

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
12:21 Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ
15:42 Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
00:33 Վաղը քայլերթը դեպի Երևան կշարունակվի Պատարագից հետո