Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:30 29-05-2023

Առանց Էրդողանի հաջորդ ընտրություններում հեշտորեն կհաղթենք. Քըլըչդարօղլու

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ շարունակելու է իր պայքարը՝ չնայած ընտրությունների երկրորդ փուլում արձանագրված արդյունքին։ Ինչպես փոխանցում է թուրքական GercekNews լրատվական գործակալությունը, այս մասին Քըլըչդարօղլուն ասել է Անկարայում իր գլխավորած Հանրապետական-ժողովրդական կուսակցության գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Քըլըչդարօղլուն միևնույն ժամանակ վճռականություն է հայտնել շարունակել պայքարը՝ ժողովրդի առջև ծառացած անարդարության և դժվարությունների դեմ։ Նա ընդգծել է, որ չէր կարող թույլ տալ, որ մարդկանց իրավունքները ոտնահարվեն, անարդարությունների վրա աչք փակել և այլն։

Թուրքիայի նախագահի արդեն նախկին թեկնածուն նշել է միասնականություն և համերաշխություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ «Որպես այս հողի մարդ՝ ես պայքարել եմ և կշարունակեմ պայքարել ձեր իրավունքների և արդարության համար, որպեսզի ոչ ոք չկարողանա ձեզ ցավ պատճառել, և դուք կարողանաք ապրել խաղաղության մեջ»,- ասել է նա։

Քեմալ Քըլըչդարօղլուն նշել է նաև, որ իրենց պայքարը շարունակվում է, և հաջորդ ընտրություններում առանց Էրդողանի իրենք հեշտությամբ կհաղթեն։

«Մենք կշարունակենք լինել այս պայքարի առաջամարտիկը, մինչև մեր երկիր գա իրական ժողովրդավարությունը: Այս հայրենիքի համար ինչ էլ անենք, քիչ է: Մեր տխրության հիմնական պատճառը երկրին սպասվող շատ ավելի մեծ խնդիրներն են։ Մենք ոտքի ենք կանգնելու։ Նախ կուզեմ ոտքի կանգնած և լավ տրամադրությամբ տեսնել իմ օգտին քվեարկած ավելի քան 25 միլիոն քաղաքացիներին։ Մեր երթը շարունակվում է»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52.16%-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47.84%-ը։ Այս հաղթանակով Էրդողանը երրորդ անգամ ընտրվեց Թուրքիայի նախագահի պաշտոնում և հնարավորություն ստացավ ղեկավարել երկիրը մինչև 2028 թվականը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի