Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:55 18-04-2022

Դատավորների միությունը կալանավորված դատավորին հրավիրում է միջոցառման

Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանն արդեն 70 օր է՝ կալանավորված է, սակայն դա չի խանգարել ՀՀ դատավորների միությանը նրան հրավեր ուղարկելու միության 25-ամյակի միջոցառման կապակցությամբ։

Դատավորի փաստաբան Երեմ Սարգսյանը հրավերի վերաբերյալ փոխանցում է. «Հայաստանում ակնհայտ ապօրինի կալանավորված է դատավոր Բորիս Բախշիյանը՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու շինծու և աբսուրդ մեղադրանքով։ Դրա հետ միաժամանակ օրերս կնշվի դատավորների շահերով իրական մտահոգ միակ կառույցի՝ ՀՀ դատավորների միության 25-ամյակը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող Բորիս Բախշիյանը։ Բախշիյանն այդ միջոցառմանը չի մասնակցի, սակայն հավանաբար կմասնակցեն նրան ապօրինի կալանավորած Դավիթ Արղամանյանն ու Տիգրան Սիմոնյանը»։

Oragir.news-ը ՀՀ դատավորների միությանը խնդրեց պարզաբանել, թե ինչո՞ւ են հրավեր ուղարկել անազատության մեջ գտնվող դատավորին, արդյոք տեղյա՞կ չէին, որ նա կալանքի տակ է, պատասխանեցին. «Դատավորների միության անդամ բոլոր դատավորներին ուղարկվել է Միության 25-ամյակին նվիրված միջոցառման հրավեր, Բորիս Բախշիյանը ևս հանդիսանում է Դատավորների միության անդամ»։ Իսկ թե որտե՞ղ է ուղարկվել Բախշիյանի հրավերը, նշեցին՝ բոլոր դատավորներին հրավերներն ուղարկվել են իրենց աշխատավայրեր։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Բախշիյանը ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին։ Վերջինս Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է: Մկրտչյանը դեկտեմբերին տեղի ունեցած նիստին չէր ներկայացել, ինչը դատարանն անհարգելի էր համարել ու խափանման միջոց ստորագրությունը փոխարինել էր կալանքով։ Գլխավոր դատախազությունից պարզաբանել էին, որ դատավոր Բորիս Բախշիյանը Նվեր Մկրտչյանին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրան լսելու ու դիրքորոշմանը ծանոթանալու է կալանավորել։


Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս

Ձեզ գուցե հետաքրքրի