Արտաքին 4 տարի առաջ - 17:07 16-04-2022

Մեդվեդչուկի կինը հորդորել է փոխանակել բրիտանացի գերիներին իր ամուսնու հետ

Ձերբակալված ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, դիմել է գերի ընկած քաղաքացիների հարազատներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ երկու բրիտանացի վարձկաններ գործել են Ուկրաինայի զինված ուժերի կազմում Մարիուպոլում և գերեվարվել են Ռուսաստանի և ԴԺՀ զինված ուժերի կողմից։
«Դիմում եմ Էյդեն Էսլինի և Շոն Փինների ընտանիքին և մտերիմներին: Ձեր իրավասության մեջ է խնդրել ձեր երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին ազդել Ուկրաինայի ղեկավարության վրա և հասնել Էյդենի և Շոնի ազատ արձակմանը՝ նրանց փոխանակելով Կիևի իշխանությունների կողմից կալանավորված ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործչի՝ իմ ամուսնու՝ Վիկտոր Մեդվեդչուկի հետ, ասել է Մարչենկոն։
Ապրիլի 12-ին ՈՒԱԾ-ն հայտարարեց Մեդվեդչուկին կալանավորելու մասին։ Ուկրաինայի դատարանը կալանաքի տակ է վերցրել նրա ընտանիքի ունեցվածքը։ Շուտով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկեց փոխանակել ձերբակալվածին ուկրաինացի գերիների հետ, սակայն ռուսական կողմը հայտարարեց, որ Մեդվեդչուկը «արտասահմանյան քաղաքական գործիչ» է և չունի փոխանակման համար անհրաժեշտ ՌԴ քաղաքացիություն։
Ուկրաինայում Մեդվեդչուկին կասկածում են Ղրիմում դավաճանության և ազգային ռեսուրսների յուրացման, ինչպես նաև 2014 թվականի վերջին - 2015 թվականի սկզբին Դոնբասի տարածքներից ածուխ մատակարարելու մեջ՝ ավելի քան 200 միլիոն գրիվնայի (մոտ 7,6 միլիոն դոլար) չափով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը