Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:35 18-06-2024

Տեր-Պետրոսյանը փոխանակել է, հիմա ինչ՝ Փաշինյան Նիկոլը ուզո՞ւմ է հետ փոխանակել. Կարեն Հեքիմյան

Վերջերս հանրային խոսույթում կրկին շրջանառվում է անկլավների հնարավոր փոխանկման թեման։ Ակնարկվում է, որ հնարավոր է կազմակերպվի հանրաքվե ադրբեջանական անկլավները հայկական Արծվաշենի հետ փոխանակելու հարցով։

Oragir.News-ի հետ զրույցում «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը նշեց, որ անկլավների փոխանակման վերաբերյալ, իր իմանալով՝ խոսք չկա։

«Փոխանակման վերաբերյալ այդպիսի իրավական ակտ չգիտեմ, որ ինչ-որ տարածք, ինչ-որ տարածքի հետ փոխանակվի», ասաց Կարեն Հեքիմյանը, ապա հավելեց,- «ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ շեշտել է, որ Արծվաշենը փոխանակվել է»։

Հեքիմյանը հավելեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի նշել, թե կոնկրետ ինչի՞ հետ է փոխանակել Արծվաշենը։ Օրինակ՝ ինքը դրա տակ շատ բան կարող հասկանալ, որ ոսկու, կանխիկ գումարի, կամ անկլավների դիմաց է փոխանակել։

Նա նաև տեղեկացրեց, որ դիմել է դատարան և պահանջել քրեական գործի շրջանակներում հայտնաբերել, թե ինչի դիմաց է այս մարդը փոխանակել Արծվաշենը։ Սակայն դատախազության կողմից տարբեր պատճառաբանություններով գործ չի հարուցվել։

Հեքիմյանը նաև հավելեց, որ անկլավների փոխնակման համար չկա որևէ իրավական հիմք, ոչ ձև, ոչ բովանդակություն։ Եվ ինքը չի պատկերացնում, ինչպե՞ս կարելի է պետական տարածքները փոխանակել.

«Ենթադրենք, Արծվաշենը փոխանակել են Յուխարի Ասկիպարայի հետ, ապա օրինակ՝ եկեք ենթադրենք, որ Գյումրին կարելի է փոխանակել Սումգայիթի հետ, կամ Կապանը Օրդուբադի հետ։ Այս ամենը աբսուրդի ժանրից է; Եթե Տեր-Պետրոսյանը փոխանակել է, հիմա ինչ՝ Փաշինյան Նիկոլը ուզո՞ւմ է հետ փոխանակել։ Այս ամենն, իրոք, տրամաբանությունից դուրս է»։

Անդրադարձ կատարելով Փաշինյանի միակողմանի զիջումներին և այն կապելով նոյեմբերի 9-ի հայտարարության հետ, Հեքիմյանը նկատեց․ «Մենք այն ժամանակից մեզ համար պետք է պարզած լինեինք, որ այսպես է լինելու»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը անդրադառնալով անկլավների խնդրին, ասել է. «Հանրաքվե կարող է անցկացվել և, ամենայն հավանականությամբ, կանցկացվի այն դեպքում, եթե կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեն որոշակի տարածքների փոխանակման շուրջ, այդ թվում՝ անկլավների, որոնց փոփոխության դեպքում միանշանակ տեղի է ունենալու հանրաքվե»։

Նշենք նաև որ, երեկ համացանցում ասեկոսե տարածվեց, թե առաջիկայում Գեղարքունիքի մարզում սահմանազատում է սկսվելու։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան