Մամուլ 4 տարի առաջ - 08:08 16-04-2022

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում չի թաքցրել իր հակառուսական տրամադրվածությունը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի հայտնի միտքը, թե միջազգային հանրությունը մեզնից պահանջում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել, ըստ որոշ լուրերի՝ ծնվել է Բրյուսելում։ Մեր աղբյուրն ասում է, որ Արեւմուտքը հարմար պահն օգտագործում է Հայաստանի ձեռամբ Ռուսաստանին հարված հասցնելու, տարածաշրջանում ՌԴ ազդեցությունը նվազեցնելու համար, եւ գործարք են առաջարկել՝ հրաժարվել Ռուսաստանից, Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, դրա դիմաց խոստացել են երաշխավորել արցախահայության անվտանգությունը, ՀՀ սահմանների անվտանգությամբ էլ կզբաղվի ՆԱՏՕ-ի զորքը։


Բրյուսելյան այցից 1 շաբաթ առաջ Բրյուսել մեկնած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ չի թաքցրել իր հակառուսական տրամադրվածությունը․ ԵՄ պաշտոնյաներին նա դիմավորել է՝ բացականչելով․ «Բարի գալուստ, Հարավային Կովկաս», ապա ողջ զրույցը վարել է «եկեք, մեզ փրկեք» մոտիվներով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:12 Դա քարտեզ չի, «բռոշկա» է. երկիրը դարձրել են խաղալիք. Էդգար Ղազարյան
08:22 Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
07:15 Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
21:14 Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին
21:20 Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
18:47 Արցախում դարերով հայեր են բնակվել. այս փաստը նույնիսկ Ադրբեջանը երբեք կասկածի տակ չի դրել. Արամ Վարդևանյան
23:56 Ո՞ւմ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը՝ Փաշինյանին
22:32 Հայաստանն ընդունել է Գազայից 3 պաղեստինցի երեխայի` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով
09:30 Նույն արարքի համար մեկը մեղադրյալ է, մյուսը` պատգամավոր