Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:29 15-04-2022

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է մեծանուն ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն Գրիգորի Տրուբնիկովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է մեծանուն ֆիզիկոս, Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և նշել, որ Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, որի անդամ է նաև ՀՀ գիտության կոմիտեն, լավ հարթակ է զարգացնելու միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել գիտության բնագավառում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:

Դիմելով Յուրի Հովհաննիսյանին՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ ամուր կապ եք պահպանում Հայաստանի և տեղի գործընկերների հետ, ունեք նորանոր գաղափարներ և հաջողությամբ շարունակում եք գիտական գործունեությունը»: Կառավարության ղեկավարը մեծանուն գիտնականին մաղթել է քաջառողջություն:

Ըստ աղբյուրի՝ Յուրի Հովհաննիսյանը և Գրիգորի Տրուբնիկովը ներկայացրել են Հայաստան այցի մանրամասները և գիտության բնագավառում նոր ծրագրերի իրականացման, մասնավորապես, ԵՊՀ-ում և Երևանի այլ բուհերում գիտական նոր կենտրոնների հիմնմանն ուղղված քայլերը: Յուրի Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ գիտության բնագավառում մեր երկիրն ունի լավ հնարավորություններ և հավելել, որ իր փորձով շարունակելու է նպաստել ոլորտի առաջընթացին:

Հանդիպմանը քննարկվել են Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտի շրջանակում երիտասարդ գիտնականներին նոր ծրագրերում ներգրավվելուն վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում ՀՀ կառավարությունը գիտությանը հատկացվող բյուջեն ավելացրել է 82 տոկոսով, գիտնականների աշխատավարձերը՝ 40-160 տոկոսով: Վարչապետն ընդգծել է, որ գիտության զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն և այն շարունակելու է գտնվել պետության ուշադրության կենտրոնում:

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
19:15 Հանրային տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
19:35 «Վրաստանի գոյության վայրկյանաչափը միացված է»․ Սաակաշվիլի