Ներքին 4 տարի առաջ - 19:23 19-09-2021

Մահացել է հայ մեծանուն ֆիզիկոս Էդվարդ Չուբարյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ 85 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայ մեծանուն ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ Էդվարդ Վարդանի Չուբարյանը։ Այս մասին հայտնում են Երևանի պետական համալսարանից։

«Ցավակցում ենք ընտանիքի անդամներին և հարազատներին»,- ասված է հայտարարության մեջ։
Էդվարդ Չուբարյանը ծնվել է 1936 թ. մայիսի 5-ին Սպիտակ քաղաքում։ 1953 թ. ոսկե մեդալով ավարտել է Ձերժինսկու անվան N 20 դպրոցը և նույն տարում ընդունվել է ԵՊՀ՝ այն ժամանակ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 1958-1961 թթ., Է. Չուբարյանն ուսումը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ տեսական ֆիզիկայի ամբիոնում, այնուհետև՝ 1961-1965 թթ., աշխատել է ՀԽՍՀ ԳԱ կենտրոնական գիտահետազոտական ֆիզիկատեխնիկական լաբորատորիայում։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1964 թ., իսկ 1965 թ․-ից նա աշխատանքի է անցել ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում՝ սկզբում որպես ավագ դասախոս, 1967 թվականից՝ որպես դոցենտ, իսկ 1975 թվականից՝ դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո (1972 թ.)՝ որպես ամբիոնի պրոֆեսոր։ 1965-1970 թթ. համատեղությամբ աշխատել է նաև ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում։ 1985-2000 թթ. և 2006-2013 թթ. Էդվարդ Չուբարյանը եղել է տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1991-2006 թթ. աշխատել է ԵՊՀ բնագիտական ֆակուլտետների գծով պրոռեկտորի պաշտոնում։ 1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Մինչև 2018 թ. ղեկավարել է տեսական ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիան։

Կրթությանը մատուցած իր ուրույն ծառայությունների և անձնական մեծ ներդրման համար Է. Վ. Չուբարյանը 1984 թ. պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի մեդալով: 1970 թ. նրան շնորհվել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակ` «Առանցքահամաչափ ձգողական դաշտերը Էյնշտեյնի տեսության մեջ» աշխատանքի համար, 1985 թ. պարգևատրվել է ՀՍՍՀ «Ժողովրդական կրթության գերազանցիկ» պատվո նշանով: Էդվարդ Չուբարյանը պարգևատրվել է ԵՊՀ Ոսկե մեդալով, Ֆ. Նանսենի հուշամեդալով: 2006 թ. նրան շնորհվել է Գիտության վաստակավոր գործչի կոչում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ