Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:29 14-04-2022

Դիվանագիտության հարցում վիճակն ավելի խայտառակ է, քան բանակում․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում մի շարք թեզեր է առաջ քաշում, որոնք, ըստ նրա, կօգնեն ավելի լավ պատկերացում կազմել հայ-ադրբեջանական բանակցությունների, միջազգային հանրության դերի մասին։ Նա մասնավորապես գրել է․

«Արցախի, հայ-ադրբեջանական բանակցությունների, միջազգային հանրության դերի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար մի քանի թեզեր պետք է ֆիքսենք:

- Արցախի կոնֆլիկտը աշխարհաքաղաքական կոնֆլիկտ է, որտեղ հարաբերություններ են պարզում գերտերությունները Հարավային Կովկասում դոմինանտության համար, նաև կարևորագույն կոմունիկացիաների բացման, վերահսկման, կամ դրանց խոչընդոտման համար:

- Արցախի երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանի դեմ կռվել է միջազգային կոնսորցիում՝ Ադրբեջանը կողմից.

- Թուրքիան՝ մոտ 200 սպաների մասնակցությամբ, օպերատիվ կառավարմամբ, նյութա-տեխնիկական մատակարարմամբ, հատուկ ջոկատայիններով,

- Իսրայելը՝ ռազմական տեխնիկայի մատակարարմամբ ու դրանց օպերատիվ կառավարման մասնագետներով,

- Բրիտանիան դիվանագիտական ու, ամենայն հավանականությամբ, հետախուզական ու քաղաքական տվյալների տրամադրման միջոցով,

- Պակիստանը, ըստ որոշ տվյալների, հատուկ ջոկատայիններով ու Սիրիայի իսլամիստները, որպես պատերազմի միս:

Մյուս կողմից Իրանն էր որպես զսպող ուժ մասնակցում, որպեսզի կարմիր գծերը Ադրբեջանը չհատի։

Նրանցից յուրաքանչյուրն իր խնդիրներն էր լուծում:

Արդյունքում Ռուսաստանն ու Թուրքիան Ադրբեջանի տարածքում իրենց լեգիտիմ ռազմական ներկայությունը ապահովեցին:

Ինչի է կարևոր սա հասկանալ, որպեսզի պարզ լինի, որ հետագայում ևս այդ գերտերությունների շահերին համապատասխան, կամ շահերի բախման պայմաններում է գործընթացը շարունակվելու ու բացարձակապես կապ չունի, որ Հայաստանի բանակն է ավելի ուժեղ, թե Ադրբեջանի, ով որքան զենք ու զորք ունի: Անհրաժեշտության դեպքում զենք էլ կտան ում որ պետք է, վարձկաններ էլ կուղարկեն: Դա այլևս էական չի: Ավելի էական է արդյունավետ քաղաքականություն ու դիվանագիտություն վարելը: Դիվանագիտության պահով, ոնց հասկանում եմ, վիճակն ավելի խայտառակ է, քան բանակում»:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել

Ձեզ գուցե հետաքրքրի