Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:43 13-04-2022

Արյուն է հեղվելու... սելիտրայի պարկերի վրա

Վերջին օրերին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում պարարտանյութի հարցի հետ կապված։ Աշխարհում ամոնիակային սելիտրայի գները կրկնակի-եռակի թանկացել են։ Մեկ-երկու ամիս առաջ անդրադառնալով հարցին՝ ՀՀ կառավարությունը որոշեց իր կողմից 50%-ով սուբսիդավորված պարարտանյութ բաժանել գյուղացուն։ Կառավարությունը ՌԴ-ից գնելու էր սելիտրան՝ պարկը 18-19 հազար դրամով, որի 9 հազար դրամը վճարելու էր ինքը, մնացածը՝ գյուղացին։ Գործընթացը սկսվեց։ Ցուցակագրեցին, մարդկանց մի մասից փողերը հավաքեցին ու... տիրեց լռություն։ Ավելի քան մեկ ամիս անց գաղտագողի, տեղական ինքնակառավարման մարմիններին վերևներից փոխանցեցին, որ ոչ պարարտանյութ, ոչ սուբսիդավորում չի լինելու։ Սոցիալական հարթակներում, էլեկտրոնային կայքերում մարդիկ այդ առթիվ մի քիչ աղմկեցին, ու հարցը «մոռացվեց»։

Պարզվում է, որ կառավարությունը որոշել է վերանայել հարցն ու... Փորձում է «փրկել» իր մաքրամաքուր դեմքը։ Հիմա կառավարությունը տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով գյուղացուն պարկը 13 հազար դրամով վրացական արտադրության սելիտրա է առաջարկում։ Աբսուրդն այն է, որ շուկայում վրացական սելիտրան հենց 13 հազարով էլ վաճառվում է։ Որոշ համայնքապետեր համոզում են իրենց համագյուղացիներին. «մեկ է, գնելու ես ինչ-որ մեկից, մենք կբերենք, տանդ դեմն էլ կդատարկենք»։ Ժողովրդական խոսք կա, ասում է՝ «Աստված էլ բեթարից ազատի»։

Ստացվում է, որ վրացական սելիտրան այս կինոյի երկրորդ մասն է։ Կինոն առաջին մաս էլ ունի։ Պարզվում է, որ օրերս Վեդիի խոշորացված համայնքի ընտրությունների ժամանակ կոկորդիլոսի օգտին քվեարկելու համար որպես ընտրակաշառք պարկը 10 հազար դրամով կարբամիդ է բաժանվել (սա սելիտրայի խտացված տարբերակն է, որում ազոտի ազդող նյութը շատ ավելին է քան սելիտրայում, և սրա գինը շուկայում 22-25 հազար դրամ է)։ Ընդ որում, բավականին առատաձեռն են գտնվել, այնքան, որ այդ ընտրակաշառք կարբամիդ-սելիտրայից բաժին է հասել անգամ Արտաշատում, Վայքում, Եղեգնաձորում ապրող վեդեցի ընտրողների բարեկամներից շատերին, ինչն էլ բնականաբար օգնել է կոկորդիլոսին ընտրվելու Վեդիի համայնքապետ։

Փաշինյանին մոտիկ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ նա տեղյակ է այդ մասին։ Պարզապես գերզբաղված է։ Ծրագրում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն զուգընթաց զբաղվել նաև ընթացող համաշխարհային պատերազմը դադարեցնելու հարցերով, այդ իսկ պատճառով այս փուլում ժամանակ չի ունենա սելիտրա-ընտրակաշառքին անդրադառնալու, բայց նույն աղբյուրները պնդում են, որ ռուս-ամերիկյան պատերազմի հարցերը կարգավորելուց հետո Փաշինյանը կոկորդիլոսի ու կոկորդիլոսիկների թաթիկները կտրելու է իրենց իսկ բաժանած ընտրակաշառք սելիտրայի պարկերի վրա։ Վարչապետը անօրինականություններ չի սիրում։

Վարդան Մսրյան

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ
13:42 Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին