Արտաքին 4 տարի առաջ - 19:21 13-04-2022

Մակրոնը հրաժարվել է Ուկրաինայում ռուսական զորքերի գործողությունները ցեղասպանություն որակելուց

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հնարավոր չի համարում օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունները բնութագրելու համար, հայտնում է CNN-ը։

Ավելի վաղ Ուկրաինայում ռուս զինվորականների գործողություններն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որակել էր որպես ցեղասպանություն։ France 2-ին տված հարցազրույցում Մակրոնին հարցրել են՝ համաձա՞յն է Բայդենի հետ։ «Ես հիմա զգույշ կլինեի նման տերմիններից, քանի որ այս երկու ժողովուրդները [ռուսներն ու ուկրաինացիները] եղբայրներ են»,- պատասխանել է Մակրոնը։

Միաժամանակ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հանցագործություններ են կատարվում։ «Ռուսաստանը միակողմանիորեն սկսել է չափազանց դաժան պատերազմ, հաստատվել է, որ ռուսական բանակը ռազմական հանցագործություններ է կատարել, և մենք պետք է գտնենք մեղավորներին»,- ասել է Մակրոնը։

Սակայն, ընդգծել է Ֆրանսիայի նախագահը, «հռետորաբանության էսկալացիան» դժվար թե ծառայի պատերազմի դադարեցման և խաղաղության վերականգնման նպատակին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ