Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:00 13-04-2022

Ո՞վ կարող է երաշխավորել, որ խաղաղության պայմանագիրը հաջորդ օրը չի խախտվի

Խաղաղության թեմայով հանրային-բովանդակային քննարկում կամ բանավեճ կազմակերպելը չի ստացվում է երկու պատճառով։ Առաջինն այն է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները ընթանում են գաղտնի։ Դրանց մասին նույնիսկ խորհրդարանական ընդդիմությունը տեղյակ չի։ Երկրորդն այն է, որ քաղաքական գործիչները հասկանում են, որ Հարավային Կովկասի խաղաղության հարցը սերտորեն կապ ունի ուկրաինա-ռուսական պատերազմի ելքի հետ, բայց չեն համարձակվում քննել պատերազմի հնարավոր ելքերն ու մշակել ՀՀ-ի ռազմավարության տարբերակները։ Իսկ մեծամասնությունն այս թեմայով չի խոսում ժողովրդի հետ, քանի որ ամոթալի վիճակում է Նոյեմբերի 9-ի հակահայ հայտարարությունը ստորագրելու հետևանքով։

Ո՞վ կարող է երաշխավորել, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը հաջորդ օրը չի խախտվի։ Այս հարցը միանաշնակ պատասխան չունի, նույնիսկ չի քննարկվում։ Սակայն խաղաղության հայկական առաջարկների մեջ ներառված է Արցախի կարգավիճակի հարցը, որի կարգավորման ձևաչափը մատնանշվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը։ Այստեղից ենթադրելի է, որ խաղաղության պայմանագրի երաշխավորները նույնպես կարող են լինել ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը միասին։ Սա այս պահին իրական չի, քանի որ ԱՄՆ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ է կիրառում և զինում Ուկրաինային։ Ու թեև ՌԴ ԱԳ նախարարի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության փաստացի անգործության մասին ապրիլի 8-ի հայտարարությունը տխրեցրեց քաղաքական համայնքին, սակայն Ֆրանսիան և ԱՄՆ-ն երեկ ու այսօր կոնկրետ և հանձնառու հայտարարություններ արեցին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը կա։ Այսինքն՝ այս պահի դրությամբ՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան խաղաղության պայմանագրի երաշխավորներ կարող են լինել։

Այս թեմաների կողքով անցնելով, քաղաքական համայքը սևեռվել է մեկ խնդրի վրա՝ ՀՀ ինքնիշխանության և Արցախի ազատության համար պայքարի ոգին նորոգել, հավաքական ուղերձ հղելով աշխարհին, որ ժողովուրդն այդ հարցերում աննահանջ է։ Այս խնդիրն իրականացվում է ընդդիմության շնորհիվ, որն այսօր ԱԺ-ում Արցախի դրոշակներ է թողել և մեկնել Արցախ ու ՀՀ սահմանային մարզեր։ Կանխատեսվում է, որ նրանց այցերից հետո մեծամասնությունն է նման ցույցեր անելու։ Ու այդպես շարունակ։

Հաշվարկը պարզ է։ Եթե ընդդիմությանը հաջողվի ազատության պայքարի ոգին բարձր պահել մինչև ուկրաինա-ռուսական պատերազմի ավարտն ու նոր աշխարհակարգի հաստատումը, իսկ մեծամասնությանը հաջողվի այդ ընթացքում մնալ Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով լուծելու և ՀՀ տարածքային ամբողջականությունն անխախտ պահելու սկզբունքային դիրքերում, ապա խաղաղության պայմանագիրը, հնարավոր է, արտացոլի ՀՀ շահերը։ Այս խրամատները պահելն, իրոք, բավարար է, քանի դեռ ՀՀ-ն չի հավակնում տարածաշրջանային լուրջ տեղ-դիրք գրավել ձևավորվող նոր աշխարհակարգում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ