Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:07 12-04-2022

Երևանի բնակչի տանը հայտնաբերվել է 914 հատ փամփուշտ, 9 ինքնաձիգ, 13 նռնակ, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործի մի շարք հանգամանքներ: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։

Տեղեկացնենք, որ 2022թ. ապրիլի 11-ին, օրենքով սահմանված կարգով, խուզարկություն է իրականացվել Երևան քաղաքի բնակչի տանը, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է զրահաբաճկոն, իսկ տան բակում՝ 3 հատ «АКМ», 2 հատ «АКС», 1 հատ «АК74», 3 հատ «РПК» տեսակի ինքնաձիգ, 1 հատ «РПГ» տեսակի նռնականետ, 7 հատ «Ф1» տեսակի, 6 հատ «РГД5» տեսակի նռնակ և նռնակի համար նախատեսված՝ 15 հատ պայթուցիչներ:

Բացի այդ, խուզարկությամբ հայտնաբերվել են նաև 13 փամփշտատուփ՝ յուրաքանչուրը լիցքավորված 30 փամփուշտով, 2 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը 28 փամփուշտով, 1 փամփշտատուփ՝ 18 փամփուշտով, 3 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը 29 փամփուշտով, 1 փամփշտատուփ՝ չլիցքավորված 30 փամփուշտով, 3 երկաթե փամփշտատուփ, որոնցից մեկի մեջ 98, երկրորդում՝ 116, իսկ երրորդում՝ 149 փամփուշտ, ինչպես նաև՝ ինքնաձիգի համար նախատեսված 4 պահեստամաս։

Խուզարկության ընթացքում հայնաբերվել և առգրավվել է նաև մանրացված չորացված դեղնականաչավուն զանգվածով 2 ապակյա տարա, ինչպես նաև՝ փաթեթավորված մանրացված չորացված դեղնականաչավուն զանգված։

Ըստ զննության և հետազոտության նախնական արդյունքների՝ տարաներում և փաթեթներում համապատասխանաբար առկա ընդհանուր 103,7 և 25,03 գրամ հաստատուն չոր քաշով զանգվածները հանդիսանում են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված տան բնակիչներ հայրը և որդին ձերբակալվել են՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ռազմամթերքի և թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք