Ներքին 1 ժամ առաջ - 21:24 28-09-2026

ՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Սեպտեմբերի 10-ին թմրանյութի իրացման դեպք է բացահայտվել Շիրակի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Մակսիմ Բ․-ն ապօրինի ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրամիջոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Գյումրի քաղաքից Մակսիմ Բ․-ին ձերբակալել և տեղափոխել են Շիրակի մարզային քրեական վարչություն, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հագին եղած զինվորական տաբատի ձախ կողային գրպանից հայտնաբերվել է սև գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված 1․2 գր․ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչի վերաբերյալ Մակսիմ Բ․-ն ոստիկաններին հայտնել է, որ այն պատկանում է իրեն, ձեռք է բերել այսօր՝ «Sas» կայքէջի միջոցով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մակսիմ Բ․-ն ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում