Ներքին 4 տարի առաջ - 13:23 11-04-2022

Վճռաբեկ դատարանից է կախված` երբ կձերբակալվեն ազատ արձակված «ծռերը»

Ապրիլի 9-ին տեղի ունեցավ «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության հանրահավաքը:Հանրահավաքից առաջ մի խումբ անձինք, ովքեր, մամուլում տարածված որոշ տեղեկությունների համաձայն «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչներ էին, Ֆրանսիայի հրապարակում պղծել էին Արցախի Հանրապետության պետական դրոշը` ներկելով դրոշի սպիտակ հատվածը։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում, անդրդառնալով այդ միջադեպին և «Սասնա ծռերի» գործին, գրել էր, որ, ըստ Վճռաբեկ դատարանի մարտի 10-ի որոշման, դատարանը այսուհետ կարող է առանց հրապարակային նիստ անելու, առանց նախապես հայտարարելու, «ծռերի» բողոքը վարույթ ընդունելը որոշմամբ մերժել և ազատ արձակված «ծռերին» հետ ուղարկել պատժախցեր:

Oragir.news-ի հետ զրույցում Մելիքյանը իր գրառման հետ կապված իրավական մանրամասներ ներկայացրեց․
«Վճռաբեկ դատարանը ատյան է, որը պարտավոր չէ քննել և ներկայացնել բոլոր բողոքները: Այստեղ քննվում են բողոքները, որոնք ունեն իրավունքի զարգացման համար որոշակի նշանակություն:Այսինքն`այն ոչ թե լիարժեք ատյան է, որը քննում է անձի ներկայացրած բոլոր բողոքները, այլ որոշակի չափանիշների հիման վրա ինքն է որոշում`քննե՞լ, թե՞ չքննել ներկայացված բողոքը:Հիմա` ապրիլի 9-ից արդեն ձևավորվում է մի վիճակ, երբ արդեն բոլոր ժամկետները սպառվել են, և, արդեն վճռաբեկ դատարանի հայեցողությունից է կախված` երբ է ուժի մեջ մտնելու այդ զինված խմբի անդամների նկատմամբ կայացված դատավճիռը: Դա կարող է լինել մեկ օրից, մեկ շաբաթից, մեկ ամսից, դա ամբողջությամբ կախված է վճռաբեկ դատարանից, և այդ որոշումները կայացվում են ոչ թե դռնբաց դատական նիստով, այլ հենց դատարանում` դատավորների կողմից, առանց նախապես հայտարարելու։ Դա է կարգը»-ասաց Մելիքյանը:

Ըստ Մելիքյանի՝ 3 ամսվա ընթացքում Վճռաբեկ դատարանը կարող է որոշում կայացնել բողոքը վարույթ ընդունելու մասին: «Այդ դեպքում իհարկե այդ ընթացակարգը ավելի կձգվի, որովհետև նիստ կարող է նշանակվել մեկ տարի հետո, նույնիսկ եղել են դեպքեր` երկու տարի հետո: Այդքան կարող է ձգվել, բայց մինչ բողոքը վարույթ ընդունելը, որի հավանականությունը չենք կարող գնահատել, որ ավելի մեծ է, քան բողոքը վարույթ չընդունելու հավանականությունը: Այդ առաջիկա երեք ամիսների ընթացքում յուրաքանչյուր օր կարող է ձևավորվել իրավիճակ, երբ անմիջապես դատական ակտը ուժի մեջ կմտնի, որը կնշանակի, որ այդ մարդիկ պետք է պատիժ կրեն`օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա»-ասաց Մելիքյանը:

Անահիտ Սվարյան


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում