Ուղիղ եթեր
Էքզիստենցիալ անվտանգությո՞ւն, թե՞ կարգավիճակի հարց. ի՞նչ է ակնարկում ԱԳՆ-ն
copy image url

Էքզիստենցիալ անվտանգությո՞ւն, թե՞ կարգավիճակի հարց. ի՞նչ է ակնարկում ԱԳՆ-ն

Միտք 3 տարի առաջ - 08:41 11-04-2022
ՀՀ իշխանությունը Արցախի հարցում կոնկրետ պայման է առաջ քաշում՝ Արցախի կարգավիճակի հարցը։ Այդ մասին բազմիցս հայտարարել են ՀՀ բարձրագույն պաշտոյնաները։ Մարաղայում հայերի կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ՝ ՀՀ ԱԳՆ-ի ապրիլի 10-ին տարածած հայտարարության մեջ նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ կյանքի իրավունքը, և ընդգծում միջազգային հանրության ջանքերի հրատապությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայության էքզիստենցիալ անվտանգության համար սպառնալիքները»։

ՀՀ ԱԳ նախարարը օրեր առաջ Մոսկվայում վերստին շեշտել է, որ «հայկական կողմի համար սկզբունքային է Արցախի իրավունքների և Արցախի կարգավիճակի հարցը»։ Իսկ ԱԳՆ-ի վերը նշված հայտարարության մեջ «կարգավիճակ» բառը չկա։ Շեշտը դրված է ԼՂ հայության էքզիստենցիալ անվտանգության սպառնալիքները կանխելու խնդրի վրա։ Ինչո՞ւ է այսպիսի ակնառու տարբերություն նկատվում ՀՀ ԱԳ նախարարի մոսկովյան ելույթի և ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության միջև։ Այս առումով՝ կա մի քանի ենթադրություն։

Առաջին ենթադրությունն այն է, որ Մարաղայի ջարդերի մասին ԱԳՆ հայտարարությունը կազմողը հիմք է վերցրել մի քանի տարի առաջ այդ օրը տարածված նույնաբովանդակ հայտարարության տեքստը, որը խմբագրելիս, անուշադրությամբ՝ բաց է թողել կարևոր հանգամանքը՝ չի ընդգծել Արցախի կարգավիճակի հարցը։

Երկրորդ ենթադրությունն այն է, որ Մարաղայի ջարդերի մասին ԱԳՆ հայտարարության հեղինակը գործում է ինքնագլուխ։ Կոպիտ ասած՝ թքած ունի, որ նախարարը, վարչապետը սկզբունքային են համարում Արցախի կարգավիճակի հարցը։

Երրորդ ենթադրությունն այն է, որ ԱԳ նախարարի մոսկովյան ելույթից հետո՝ 2 օրվա ընթացքում, էական բան է փոխվել իշխանության դիրքորոշման մեջ։ Այսինքն՝ ՀՀ-ն վերանայել է Արցախի կարգավիճակի հարցի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումը և շեշտը է դնում ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ ԼՂ հայության էքզիստենցիալ անվտանգության համար սպառնալիքները կանխելու վրա։ Սա մտահոգիչ ենթադրություն է, քանի որ էքզիստենցիալ անվտանգության խնդիրն ու Արցախի կարգավիճակի հարցը սկզբունքորեն և էականորեն տարբեր բաներ են։

Էքզիստենցիալ անվտանգության մասին խոսվել է 44-օրյա պատերազմի օրերին։ Իսկ ռուս խաղաղապահների մտնելուց հետո «էքզիստենցիալ անվտանգության» թեման փակվեց։ Գուցե ԱԳՆ-ն չգիտի՞, որ հրադադար է հաստատված։ Թե՞ ԱԳՆ-ն պարզապես կասկածի տակ է առնում ռուս խաղաղապահների դերը ԼՂ հայության անվտանգության հարցում։ Եթե այդպես է, ապա ինչու՞ է այս մասին նշվում Մարաղայի ջարդերի 30-ամյա տարելիցի հայտարարության մեջ։ Ակնհայտ է, որ զուգահեռ է քաշվում Մարաղայի 1992-ի և Փառուխի 2022-ի միջև։ Մարաղայի կռվի ժամանակ, ըստ կռվի մասնակիցների վկայության, հայկական բնակավայրը հրթիռակոծվել է, որից հետո սկսված ադրջանանական ОМОН-ի գրոհին մասնակցել են Կիրովաբադի խորհրդային-ռուսական տանկային գնդից դուրս եկած 16 միավոր զրահատեխնիկա՝ խորհրդային-ռուսական բանակի բարձրաստիճան զինվորականի գլխավորությամբ։ Իսկ հիմա ՀՀ իշխանությունը Փառուխում տեղակայված ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննություն է պահանջում, ակնարկելով, որ նրանք կա՛մ անգործություն են ցուցաբերել ու նպաստել Փառուխի հայաթափմանը, կա՛մ գործել են ադրբեջանցի զավթիչների հետ համաձայնեցված ու նպաստել Ադրբեջանի դիրքային առաջխաղաղացմանը։


Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ