Արտաքին 4 տարի առաջ - 11:30 09-04-2022

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի 217 գործարարների, քաղաքական գործիչների, լրագրողների նկատմամբ


Եվրամիությունը սահմանափակող միջոցներ է կիրառել Ռուսաստանի, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի 217 գործարարների, քաղաքական գործիչների, լրագրողների նկատմամբ՝ որպես պատժամիջոցների հինգերորդ փաթեթի մաս՝ կապված Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունների հետ։ Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում, որն ուրբաթ հրապարակել է համապատասխան նորմատիվ ակտերը։
«Խորհուրդն այսօր որոշում է կայացրել սահմանափակող միջոցներ կիրառել ևս 217 ֆիզիկական և 18 իրավաբանական անձանց նկատմամբ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող չարդարացված և չհրահրված ռազմական ագրեսիայի և այլ գործողությունների, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ֆիզիկական անձանց թվում ինչպես ընդգծում է ԵՄ-ն, ներառված են «Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ՝ Մոշե Կանտորը, Բորիս Ռոտենբերգը և Օլեգ Դերիպասկան, այլ հայտնի գործարարներ, որոնք աշխատում են տնտեսության առանցքային ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ֆինանսները, լրատվամիջոցները, պաշտպանությունը և ռազմական արդյունաբերությունը, ինչպես նաև ինչպես նաև ապատեղեկատվության, տեղեկատվության մանիպուլյացիայի, Կրեմլի կողմից Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ կեղծ տեղեկատվության համակարգված տարածման կողմնակիցները»:
«Ցուցակում ներառված են նաև այն անձանց ընտանիքի անդամները, որոնց նկատմամբ արդեն պատժամիջոց է սահմանված: Այս ցանկում են ներառված Մարիա Վլադիմիրովնա Վորոնցովան և Եկատերինա Վլադիմիրովնա Տիխոնովան», - ասվում է Եվրոպական միության պաշտոնական ամսագրում: Նշվում է նաև, որ նրանք «նախագահ Պուտինի դուստրերն են»։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ