Հարրի Փոթերը «հեռանում» է Ռուսաստանից
copy image url

Հարրի Փոթերը «հեռանում» է Ռուսաստանից

Ավելին 3 տարի առաջ - 20:32 06-04-2022
Ինչպես հայտնում է TJ պարբերականը, էլեկտրոնային գրքերի վաճառքի ռուսաստանյան խոշորագույն LitRes և MyBook ընկերությունները ապրիլի 8-ից վաճառքից կհանեն Ջ.Կ. Ռոուլինգի՝ Հարրի Փոթերի մասին պատմող վեպերի ամբողջ շարքը։ Երկու խանութներից էլ հայտնել են, որ գրքերը վաճառքից հանել իրենց կարգադրել է իրավատերը:
Գրող Ջ.Կ. Ռոուլինգին վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշել էր որպես «չեղարկման մշակույթի» զոհերից մեկը։ Ռոուլինգը Twitter-ի միջոցով պատասխանել է նրան, որ պատերազմ սանձազերծող մարդը չի կարող խոսել այդ մասին։