Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:04 06-04-2022

Ինչու են շշով հարվածել նորանշանակ ԺՊ- ին

Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցում կրքերը շարունակում են լարված մնալ: Կոլեկտիվը չի ընդունում Տիգրան Ավինյանի ընկերոջ կնոջը` Դիանա Մինասյանին, որը 0 ձայն է ստացել մանկավարժական ու ծնողական խորհուրդների կողմից, սակայն լիազոր մարմնի, տվյալ դեպքում Երեւանի քաղաքապետարանի կողմից նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` երբեւէ աշխատած չլինելով դպրոցում:

Oragir.news-ի տեղեկություններով, բանը հասել է նրան, որ աշակերտներից մեկը շշով հարվածել է նոանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Մինասյանի դեմքին, ինչը մտահոգություն է առաջացրել որոշ ծնողների շրջանում: Որոշ ծնողների համոզմամբ, իրենց երեխաները գործիք են դարձել երկու թեկնածուների հակամանկավարժական կրքերի ու փոխատելության պատճառով:

Ինչ վերաբերվում է դպրոցի տնօրենի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Տաթեւիկ Մելքոնյանին, նա դեռեւս օրեր առաջ հայտարարել էր, որ հենց այնպես չի թողնելու դպրոցը:Ցավոք, Դիանա Մինասյանի հետ կապ հաստատել չհաջողվեց` միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը