Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:22 05-04-2022

Սերժ Սարգսյանը ելույթ չի ունենա․ Աշոտյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօր Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի՝ ՀՀԿ-ի նախագահ, ոչ միայն որպես Արցախի ու Հայաստանի անվտանգության համար հսկայական ամագ ունեցող մարդ, այլ մասնակցելու է նաեւ որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի: Քաղաքացի, որը տանը նստել չի կարող, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում մեր երկու հայկական միավորների շուրջ:

Կարող է հարց ծագել, թե ինչու նախորդ հանրահավաքներին չէր մասնակցում: Այդ հարցը լեգիտիմ է: Դե պատկերացրեք, թե որքան օրհասական է իրավիճակը, որ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար գործող իշխանությունների դեմ եւ Արցախի համար, այլ նաեւ մասնակցում է այս հանրահավաքին: Վերջին անգամ նման օրհասական վիճակ եղել է երեւի այն ժամանակ, երբ հանդիպել են երեք նախագահները, Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը»,- ասաց նա:

Աշոտյանը տեղեկացրեց նաեւ , որ Սերժ Սարգսյանը հարթակից ելույթ չի ունենալու, լինելու է ներքևում՝ քաղաքացիների հետ։

Նշենք, որ հանրահավաքը կզմակերպել են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, այն կայանալու է այսօր, ժամը 18.30-ին:

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը