Ավելին 4 տարի առաջ - 16:45 04-04-2022

Լոնդոնի ազգային պատկերասրահը վերանվանել է Դեգայի «Ռուս պարուհիներ» կտավը

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի ֆոնին Լոնդոնի ազգային պատկերասրահը վերանվանել է Էդգար Դեգայի «Ռուս պարուհիներ» կտավը։ Թանգարանի կայքում տեղադրված պաստելային կտավն այժմ կոչվում է «Ukrainian Dancers» («Ուկրաինացի պարուհիներ»): Այդ որոշումից հետո հնչել են կոչեր՝ ուղղված այլ մշակութային հաստատությունների, որպեսզի վերաիմաստավորեն ուկրաինական արվեստի և ժառանգության «ծույլ» մեկնաբանությունները և սխալ բնորոշումը, գրել է բրիտանական The Guardian թերթը:

20-րդ դարասկզբի ֆրանսիացի իմպրեսիոնիստի կտավի վերանվանումը կատարվել է սոցիալական ցանցերում ուկրաինացիների կոչերից հետո։ Այն ներկայումս ցուցանմուշներում ներկայացված չէ: Կտավում պատկերված են մի խումբ պարուհիներ, որոնց մազերը հյուսված են դեղին և կապույտ ժապավեններով:

«Այս նկարի անվանումը տարիներ շարունակ մշտական ​​բանավեճի առարկա է եղել և լուսաբանվել է գիտական ​​գրականության մեջ, սակայն վերջին մեկ ամսում այն ​​ավելի մեծ ուշադրության է արժանացել ընթացիկ իրավիճակի պատճառով: Ուստի մենք հարմար պահ ենք համարել թարմացնելու նկարի անվանումը, որպեսզի այն ավելի լավ արտացոլի դրա սյուժեն»,- հայտարարել է Ազգային պատկերասրահի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված