Միտք 4 տարի առաջ - 17:45 02-04-2022

«Խաբելու օրվա» միակ ճիշտը՝ թանկացավ նաև գազը, կամ՝ Նիկոլին ներեցինք նաև գազի թանկացումը

Երեկ ապրիլի 1-ն էր՝ Հումորի օրը: Հայերը դրա անունը դրել են ավելի շատ «խաբելու օր» և իրար հավեսով խաբում են այդ օրը: Մյուս օրերին իբրև ամեն ինչ ճիշտ են ասում, այդ օրն էլ որոշում են կատակով խաբել:

Հայաստանի կառավարության համար, սակայն, ամեն օրն է «խաբելու օր», բացի երևի թե հենց ապրիլի 1-ից: Այդ օրը մեր իշխանությունները սովորաբար չեն ստում: Այս տարի ևս չստեցին, երբ հայտարարվեց, որ ապրիլի 1-ից գազը թանկանում է: Սա ապրիլմեկյան կատակ կամ շարքային սուտ չէր, որ լսում ենք ամեն օր Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի կողմից: Սա բացարձակ ճշմարտություն էր ու իրականություն:

Փաշինյանին իշխանության բերած «հպարտ քաղաքացիները» երկու օր է՝ արդեն ավելի թանկ գազ են սպառում, քան առաջ էր: Այստեղ սուտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալիս չէր խոստացել, որ գազը, ջուրը և էլեկտրաէներգիան պետք է թանկացնի: Հակառակը՝ խոստացել էր, որ չի թանկացնելու: Եվ ստեց, ինչպես ստում է չորս տարի գրեթե ամեն օր: Ինչո՞ւ գրեթե, քանի որ նա ամեն օր չէ, որ խոսում է կամ ելույթ ունենում: Մենք այս մասին երեկ չգրեցինք, որպեսզի մեր ընթերցողները չասեն՝ ապրիլմեկյան չար կատակ ենք անում, ու չհավատան: Այսօր արդեն հավատալու է, որ այս կառավարությունը չէր ստում՝ գազն իսկապես թանկացել է, ինչպես թանկացել է ջուրը, հոսանքը:

Նիկոլ Փաշինյանն, իրականում, այնպես չէ, որ ամեն հարցում է ստում: Նրա ստի ռեժիմը դրական խոստումների դեպքում է միանում: Բացասականի դեպքում նա առավել քան ճիշտ է ու ազնիվ: Այնպես որ, եթե տեսնենք, որ Փաշինյանը որևէ վատ բան է գուժում, ուրեմն դա անպայման ճիշտ է և կատարվելու է: Օրինակ՝ Արցախի հարցում, եթե ասի, որ հանձնելու է նաև մնացած 25 տոկոսը, պետք է անպայման հավատալ դրան, որովհետև նա անպայման դա իրագործելու է: Եթե չիրագործի, Ալիևը, օրինակ, նրան չի ների: Իսկ երբ չի ներում, դա մեր քթից է դուրս գալիս, օրինակ՝ հերթական զոհն ենք ունենում կամ տարածքային կորուստը:

Իսկ մենք՝ մինչ օրս դեռ հպարտ մնացած քաղաքացիներս, ներում ենք նրան Արցախը հանձնելու, հազարավոր զոհերի, անգամ «ամենասարսափելի» բաների՝ գազը, ջուրը, լույսը թանկացնելու համար: Նախկիններին, սակայն, չէինք ներում անգամ տրանսպորտի 50 դրամ թանկացման համար: Այնքան չներեցինք, որ հիմա ստիպված ենք Նիկոլ Փաշինյանին ու նրա ստերը հանդուրժել:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի