Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի, 2020թ. 44-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Նշենք, որ ավելի վաղ Եռաբլուր էր այցելել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Հայկական կողմն ավելի քան 100-ից զոհ տվեց քառօրյա մարտերի ընթացքում: