Ներքին 4 տարի առաջ - 12:45 02-04-2022

Ընդդիմությունը խուսափում է որևէ չափի պատասխանատվություն ստանձնել. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում ընդդիմության գործունեությանը:

Մարուքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շուրջ 10 տարի խորհրդարանում ընդդիմադիր գործունեություն է իրականացրել, այժմ էլ բնականաբար, հետևում է Ազգային ժողովում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա գնահատմամբ՝ ըստ էության, վարչապետի վերջին ելույթից հետո խորհրդարանական ընդդիմությունը ևս ընդունում է, որ Հայաստանը շատ ծանր վիճակում է, ինչպես իրենք են ասում՝ պատերազմից 5 է պակաս։

«Պարզվում է` վարչապետը ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է փակ հանդիպման ձևաչափով ներկայացնել և քննարկել տեղի ունեցող գործընթացի մասին տեղեկություններ, ինչը մերժվել է ընդդիմության կողմից։ Այնուհետև առաջարկվել է նույնպիսի քննարկում իրականացնել ԱԺ խորհրդի կազմով, որտեղ խորհրդարանի ընդդիմադիր առաջնորդները ներկայացված են: Այս առաջարկը նույնպես մերժվել է

Այս համատեսքստում այսօր դիտել եմ թեմային առնչվող բոլոր ընդդիմադիր գործիչների հարցազրույցներն ու ելույթները։ Ամեն բան ասացին, ամեն պատրվակ ներկայացրին խորհրդարանականները, բացի նրանից, թե ինչու չեն համաձայնում ստանալ ամբողջական տեղեկատվություն առաջնային աղբյուրից Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից առաջ, իրենց ներդրումն ունենալ որպես ՀՀ օրենսդիր իշխանության մաս, վարչապետի հետ խոսել ՀՀ դիրքորոշման ու անելիքների մասին, ներկայացնել առաջարկներ կամ անհամաձայնություն հայտնել»,- գրել է Մարուքյանը:

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի մոտ հարց է առաջանում, թե ի՞նչն է խանգարում արտաքին քաղաքական ճակատում այսքան լարված իրավիճակում ամեն բան մի կողմ դնել, նստել ու քննարկել եղած հնարավորություններն ու ելքերը։

«Ընդ որում՝ չի եղել որևէ իրավիճակ, երբ իմ խորհրդարանական գործունեության ընթացքում` ո'չ Ապրիլյան պատերազմից առաջ և ո'չ էլ հետո գլխավոր բանակցողը հրավիրեր խորհրդարանական ընդդիմությանը՝ ներկայացնելու և քննարկելու բանակցային գործընթացի մասին որևէ տեղեկություն կամ հարց։

Սակայն այժմ, այս ծանր իրավիճակում ընդդիմությունը խուսափում է որևէ մակարդակում որևէ չափի պատասխանատվություն ստանձնել կամ իր դրական ներդրումն ունենալ ներկայիս մարտահրավերները հաղթահարելու գործում։

Սա վաղուց արմատացած անառողջ մթնոլորտի դրսևորում է, որը որևէ կերպ մեր երկրի դիմադրողականությունն արտաքին մարտահրավերների առաջ չի բարձրացնում։

Ակնհայտ է, որ ընդդիմությունն սպասում է բանակցային գործընթացի մի որևէ հանգրվանի, որպեսզի հայտարարի, որ իրենք տեղյակ չեն եղել, հաղորդակից չեն եղել և որ իրենք ավելի լավ տարբերակներ են ունեցել։

Մինչդեռ, հնարավորություն դեռ կա որպես օրենսդիր իշխանության մաս այդ գործառույթներն իրականացնելու համար»,- գրել է դեսպանը:

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
17:45 Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան. Արմուշը՝ երգչուհու կյանքի վերջին րոպեների մասին
13:23 Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսարան Հայաստանից, իսկ Ադրբեջանից, ուշադրությո’ւն, 7 համալսարան. Ռուբեն Հայրապետյան