Մահացել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Արթուր Բալասանյանի հայրը` Սերյոժա Բալասանյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` Ադանա սգո սրահում՝ (Դավթաշեն-Զովունի տանող ճանապարհին), ժամը՝ 17:00-ին:
Արթուր Սերյոժայի Բալասանյանը Արցախյան վերջին պատերազմի առաջին զոհերից է։ Ծառայությունն անցկացրել է Ջրականում (Ջեբրայիլ): Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արթուրը դիրքերում է եղել ու զոհվել հենց այդ օրը՝ 5 ընկերների հետ։
Նրա մարմինը գտնվել է փետրվարին, հենց նույն դիրքում։