Ներքին 4 տարի առաջ - 21:25 31-03-2022

Ընդհուպ մինչև կարող է կտրել լեռնային Արցախի հյուսիսային հատվածը հարավային Արցախից. ռազմական փորձագետը Քարագլխի բարձունքի մասին

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտեցին շփման գիծը, ապա` գրավեցին գյուղը: Նույն օրը`երեկոյան, Խրամորթի համայնքապետ Զորիկ Աբրահամյանը Ազատություն ռադիոկայանին հայտնեց, որ իրավիճակը գյուղում շատ լուրջ ու ճակատագրական էր: Փառուխ գյուղի համայնքապետ Վարդան Միքայելյանը Փաստիֆո ի հետ զրույցում ասել էր, որ թշնամին մտել է Քարագլուխ, բարձունքում է: Հակառակորդն այս պահին էլ շարունակում է մնալ Քարագլխի բարձունքում:

Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած վերջին հայտարարության` Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել` ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն, սակայն ադրբեջանական կողմը դեռևս մնում գրավված դիրքերում: Մամուլում և սոցիալական ցանցերում վերջին օրերին ակտիվ քննարկվում է այն, որ Քարագլուխն ունի ռազմավարական մեծ նշանակություն և, եթե հայկական կողմը կորցնի վերահսկողությունը բարձունքի նկատմամբ, հակառակորդը մեծ առավելություններ կստանա:

Oragir.news-ը կապ հաստատեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ` հարցնելով, թե կոնկրետ ի՞նչ ռազմավարական նշանակություն ունի Քարագլուխ բարձունքը: «Ավելի շուտ ոչ թե ռազմավարական, այլ ռազմական նշանակություն ունի: Դրանք իշխող բարձունքներ են, որոնք մի կողմից Ակնայի կամ Աղդամի ուղղությամբ է իշխում, մյուս կողմից`Ասկերանին, իսկ Ասկերանի ուղղությունը դա նշանակում է`եթե հարձակում լինի այդ ուղղության և իշխող բարձունքների վրա, ադրբեջանցիները կարող են արագընթաց կերպով փորձել Ասկերանից մտնել Ստեփանակերտ, այսինքն` վերցնելով Ասկերանը, շարժվել առաջ:Էնտեղ նաև խաղաղապահ ստորաբաժանման տեղակայման վայրն է, բայց այնուամենայնիվ այդ վտանգը կա, որ հնարավոր խնդրի դեպքում կգրավեն Ասկերանը, հետո`կշար-վեն Ստեփանակարտ և, այս առումով, ինքը ունի ռազմական նշանակություն Ադրբեջանի համար ռազմավարական գործընթաց իրականացնելու, կամ Ստեփանակերտը գրավելու համար»-ասաց Նահապետյանը:

Խոսելով այն մասին, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ, եթե Քարագլուխն ամբողջությամբ անցնի ադրբեջանական զինուժի ազդեցության տակ, Հայկ Նահապետյանն ասաց, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն այդ բարձունքը գրավելուց հետո, ապա հակառակորդի համար սկզբունքորեն շատ ավելի հեշտ կլինի Ասկերանի ուղղությամբ ճեղքում իրականացնել:

«Իսկ եթե տեսականորեն հայկական ինքնապաշտպանական ուժերի կամ ռուս խաղաղապահների հսկողության ներքո լինի բարձունքը, ապա այդ ճեղքման ժամանակ բարձունքից կրակային դիպուկ խոցումները, ենթադրենք ռազմական տեխնիկային և այլն, կարող է վճռորոշ լինել և ձախողել Ադրբեջանի` այդ ուղղությամբ ցանկացած հարձակում»:

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Արցախում Շուշիից հետո երկրորդ գերակշիռ բարձունքներից մեկը Քարագլուխ բարձունքն է: «Բնականաբար իր կորուստը ամենից առաջ Փառուխ և Խրամորթ գյուղերի անվտանգությանն է սպառնում, և այստեղ հայ բնակչության գոյությունն է դնում հարցականի տակ, իսկ ռազմավարական առումով արդեն և կրակային, և հետախուզական հայացք է բացում դեպի Ասկերան, եթե ոչ ավելի խորքային բնակավայրեր»: Հակոբյանը նշեց, որ բարձունքի գրավումը ադրբեջանցիների կողմից կարող է հանգեցնել ընհուպ մինչև լեռնային Արցախի հյուսիսային հատվածը հարավային Արցախից մեջտեղից կտրելուն:

Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի