Դանիական կահույքի JYSK ընկերությունը վերջնականապես լքում է ռուսական շուկան։ «Ռուսաստանում JYSK-ի խանութների ժամանակավոր փակումից չորս շաբաթ անց պարզ է դարձել, որ JYSK-ն ընդմիշտ կփակվի և ամբողջությամբ կլքի Ռուսաստանը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: Ընկերությունը վերջին անգամ խանութներ կբացի մարտի 31-ին՝ մնացած ապրանքները վաչառելու և պահեստները դատարկելու համար։