Ներքին 4 տարի առաջ - 13:23 29-03-2022

Աղվան Հովսեփյանը ենթարկվել է վիրահատության

Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը որոշ ժամանակ է, ինչ քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ու գտնվում է տեղի բժիշկների հսկողության տակ։ Oragir.news-ի հետ զրույցում նրա պաշտպաններից Սասուն Ռաֆայելյանն ասաց, որ Աղվան Հովսեփյանը քաղաքացիական հիվանդանոցում ենթարկվել է ականջների վիրահատության, այժմ ապաքինման փուլում է, առողջական վիճակը փոքր-ինչ կայունացել է։

Անդրադառնալով նախկին պաշտոնյային վերջերս առաջադրված նոր մեղադրանքին՝ պաշտպանն ասաց, որ դրա հետ կապված քննչական գործողություններ չեն իրականացվել, իսկ ինչ վերաբերում է բուն գործին, ապա դրանով էլ նախաքննությունը շարունակվում է։ Պաշտպանական կողմը նախաքննության ընթացքից դժգոհություններ ունի, սակայն դրանց մասին կտեղեկացնի, երբ այն ավարտվի և իրենց մոտ լինի քրեական գործն ամբողջ ծավալով։ Խոսելով նաև տեսակցությունների վրա դրված արգելանքի մասին՝ ասաց, որ դա մասնակի բնույթ է կրում. «Տեսակցությունը բաց է թոռնիկների համար»։

Նշենք, որ Աղվան Հովսեփյանին վերջերս նոր մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 38-308 հոդվածով, այսինքն` պաշտոնեական լիազորությունների չարաշահման դրդելը։ Իսկ ինչ վերաբերում է ավելի վաղ առաջադրված մեղադրանքին, ապա հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով: Ըստ հաղորդագրության՝ փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի դրանից, ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն:

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան