Մամուլ 4 տարի առաջ - 08:29 29-03-2022

ՔՊ-ական պատգամավորը կլքի խորհրդարանը․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հնարավոր է առաջիկայում վայր դնի մանդատը։ Երեկ ՔՊ խմբակցության նիստում, մեր տեղեկություններով, քննարկվել է Բեղլոյանին ՏՄՀ՝ Տնտեսական մրցակցության հանձնաժողով գործուղելու հարցը։ Մեզ ասացին, որ Բեղլոյանն է նման ցանկություն հայտնել, ինչն այնքան էլ արժանահավատ չէ, քանի որ պատգամավորի մանդատը դժվար թե որեւէ մեկն ինքնակամ փոխեր շարքային հանձնաժողովականի պաշտոնով։


Մենք կապ հաստատեցինք Բեղլոյանի հետ, ով, ըստ էության, չհերքեց մեր տեղեկությունը՝ հորդորելով հետեւել պաշտոնական լրահոսին։ «Կհորդորեմ՝ հետեւեք պաշտոնական լրահոսին եւ դրանից եզրակացություններ անեք, դեռեւս որեւէ բան չեմ կարող ասել»,- ասաց նա։ Ճշտող հարցին՝ իսկ Դուք ի՞նչ կապ ունեք տնտեսական մրցակցության ոլորտի հետ, ասաց․ «Որեւէ մեկնաբանություն այս պահին չեմ կարող տալ»։ Անուշ Բեղլոյանը ժամանակին աշխատել է Արմենտելում՝ ղեկավարել է հասարակայնության հետ կապերի բաժինը, ԵԽ եւ ԵՄ տարբեր ծրագրերի խորհրդատու եւ փորձագետ է եղել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից