Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:07 29-03-2022

ԱՄԷ-ի ինքնիշխան հիմնադրամը հայտարարել է Ռուսաստանում ներդրումների դադարեցման մասին

Արաբական Միացյալ Էմիրությունների Mubadala ինքնիշխան հիմնադրամը Ռուսաստանում ներդրումների դադարեցման վերաբերյալ որոշում է կայացրել։ Այս մասին հայտարարել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Հալդուն ալ-Մուբարաքը, հաղորդում է Reuters-ը։
«Այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, աղետալի է ինչպես մարդկային կյանքերի, այնպես էլ աշխարհի տնտեսությունների վրա ունեցած ազդեցության տեսանկյունից»,- ասել է ալ-Մուբարաքը:
«Այս պայմաններում,- շեշտել է նա,- մենք ստիպված ենք դադարեցնել ներդրումներն այդ շուկայում՝ Ռուսաստանում»։
Mubadala-ի կողմից կառավարվող ակտիվների ընդհանուր ծավալը գնահատվում է 243 միլիարդ դոլար:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի