Արտաքին 6 ամիս առաջ - 21:39 07-04-2026

ՌԴ-ի և ԱՄէ-ի ԱԳ նախարարները ընդգծել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց են անցկացրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման վերաբերյալ։

«Ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը, որոնք մարդկային կորուստների և կենսականորեն կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների լուրջ վնասների պատճառ են դառնում, այդ թվում՝ զինված բախմանը չմասնակցող երկրներում»,- ասված է ՌԴ արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կողմերը նաև վերահաստատել են Մոսկվայի և Աբու Դաբիի միջև արտաքին քաղաքականության սերտ համակարգման պահպանման փոխադարձ հանձնառությունը՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նպաստելու նպատակով և միջազգային իրավունքի հիման վրա և տարածաշրջանի պետությունների օրինական շահերը լիարժեք հաշվի առնելով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա