Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:09 27-03-2022

Արայիկ Հարությունյանն ու ԱԱԾ պետը 4 օր առաջ այցելած են եղել Շուշի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը 4 օր առաջ այցելել են Շուշի։

Oragir.news-ի տեղեկություններով, Հայաստանի ու Արցախի պաշտոնյաների այցը պայմանավորված է եղել Արցախի գազամատակարարման դադարեցմամբ, և որոշվել է ադրբեջանցիների հետ դեմ առ դեմ բանակցություններ կազմակերպել։

Ըստ մեր աղբյուրի փոխանցման՝ հանդիպումն անցել է ընթրիքի սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում։

Ադրբեջանցիները խոստացել են վերականգնել գազամատակարարումը՝ Քարագլուխ բարձունքի հանձնման դիմաց՝ դա բացատրելով նրանով, որ բարձունքից տեսանելի է Աղդամի այն հատվածը, որտեղ իրենք պատրաստվում են լայնածավալ շինարարություն իրականացնել։

Արայիկ Հարությունյանը և Արմեն Աբազյանը համաձայնել են ադրբեջանական առաջարկին, սակայն պայմանը եղել է այն, որ դա պետք է արվի մարտական դիրքերի հայելային հետքաշման անվան տակ։

Այս հանդիպումից մեկ օր անց ադրբեջանցիները գրավել են Փառուխ գյուղը և Քարագլուխ բարձունքը։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ հակառակորդն արդեն հեռացել է գյուղից և բարձունքի մի մասից։ Քարագլուխ բարձունքի մի մասը շարունակվում է վերահսկվել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին