Արտաքին 4 տարի առաջ - 16:27 27-03-2022

Նեմցովի գործով անցնող Ռուսլան Գերեմեևը կռվում է Մարիուպոլում

Չեչնիայից ՆԳՆ սպա Ռուսլան Գերեմեևը, որին Բորիս Նեմցովի մերձավորներն անվանում են ընդդիմադիր քաղաքական գործչի սպանության հնարավոր կազմակերպիչներից մեկը, կռվում է Ուկրաինայում՝ մասնակցելով Մարիուպոլ քաղաքի գրոհին։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ում Գերեմեևի և չեչեն այլ մարտիկների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։ Պնդվում է, որ տեսանյութում չեչեն մարտիկները դրոշ են բարձրացնում Մարիուպոլի վարչական շենքի վրա: «Իմ սիրելի Եղբայր Ռուսլան Գերեմեև «Բարի»-ն միշտ ավարտին է հասցնում առաջադրանքը։ Մարիուպոլում ամենադժվար հատվածը նրան էր հանձնարարված, և հրամանատարը հինգ պլյուսով կատարեց առաջադրանքը», գրել է Կադիրովը։
Թե ինչ պաշտոն է զբաղեցնում և զինվորական ինչ աստիճան ունի Գերեմեևը, չի հաղորդվում։ Նախկինում նա մայոր էր, ՆԳՆ «Հյուսիս» գումարտակի վաշտի հրամանատար։
Բորիս Նեմցովը սպանվել է 2015 թվականի փետրվարին, Մոսկվայում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից