Ներքին 4 տարի առաջ - 19:27 25-03-2022

«Նորք» ԲԿ-ի աշխատակիցներն առ այսօր չեն ստացել փետրվար ամսվա աշխատավարձը. Ավանեսյանը պարզաբանում է

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում նիստի մասնակից պատգամավորներից մեկը հարց ուղղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, թե ինչու «Նորք» բժշկական կենտրոնի աշխատակիցները առ այսօր չեն ստացել փետրվար ամսվա աշխատավարձերը. «Ինձ են դիմել Նորքի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի աշխատակիցները, ահազանգում էին, որ փետրվար ամսվա աշխատավարձերը առ այսօր չեն ստացել, և պնդում էին, որ նախարարությունից ամեն օր ասում են՝ այսօր-վաղը, բայց մինչև հիմա չեն վճարում աշխատավարձերը։ Ի՞նչ կասեք այս մասով, ի՞նչ խնդիր է, և ինչո՞ւ չեք վճարում։ Նաև նշում էին, որ սա այն կենտրոնն է, որը վերապրոֆիլավորվում է քովիդով հիվանդների ընդունման համար»։

Հարցին ի պատասխան Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նախագծում լրացուցիչ պարզաբանումների և հաշվարկների կարիք էր առաջացել. «Այո, քովիդի հետ կապված մեր ֆինանսավորումը իրականացվում է տվյալ ամսվա փաստացի կատարված ծախսերի դիմաց պետական պահուստից լրացուցիչ միջոցների ներգրավման միջոցով, և մեր կողմից ներկայացված նախագծում լրացուցիչ պարզաբանումների և հաշվարկների կարիք էր առաջացել, որը մենք ներկայացրել ենք և հույս ունենք, որ առաջիկա օրերին պետք է դրվի Կառավարության նիստին, և իհարկե, կֆինանսավորվեն բժշկական կենտրոնները, և աշխատավարձը կվճարվի»:

Իսկ հարցին՝ կոնկրետ ե՞րբ կվճարվի, Ավանեսյանը պատասխանեց, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս արագ լինի։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»
08:30 Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ»
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ