Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:25 05-12-2024

Վաղը բոլորը 1 ամսվա աշխատավարձը կստանան․ Արտաշատի ԲԿ-ի տնօրեն

Արարատի մարզի Արտաշատի բժշկական կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերը վաղը կվճարվեն։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց ԲԿ-ի նորանշանակ տնօրեն Հայկ Հովհաննսիյանը։

«Վաղը բոլոր աշխատակիցները աշխատավարձ կստանան, բայց 1 ամսվանը։ Աշխատանքը բնականոն հունով ընթանում է, որևէ գործադուլ չկա, նման խնդիրներ չունենք»,- ասաց Արտաշատի ԲԿ-ի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը։

Ճշտող հարցին՝ ի՞նչ միջոցներով են վճարելու աշխատավարձերը՝ հիվանդանոցի բյուջեի՞ց, թե՞ Առողջապահության նախարարությունն է միջոցներ տրամադրել, ԲԿ-ի տնօրենը պատասխանեց․

«Առողջապահության նախարարության կողմից տրամադրված գումարով, հիվանդանոցի վճարովի ծառայությունների և այլն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտաշատի ԲԿ-ում բժիշկներին աշխատավարձ չեն տալիս, նրանք հրաժարվում են աշխատել։

Բանն այն է, որ մոտ 500-600 մլն դրամի աշխատավարձ չի վճարվել, ինչի պատճառով բժիշկները նախորդ ամիս 2 ժամով գարծադուլ էին իրականացրել։

Գործադուլից հետո Առողջապահության նախարարն ու Արարատի մարզպետն այցելել էին Արտաշատի բժշկական կենտրոն, խոստացել խնդրին լուծում տալ։

Այդ օրը նաև ԲԿ-ի նոր տնօրեն էր նշանակվել Հայկ Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
15:47 Դհուլ-զուռնով գանք Զվարթնոց. Ռաֆայել Երանոսյանի հումորային արձագանքը Գոռ Հակոբյանի հոլովակին