Ներքին 4 տարի առաջ - 21:46 24-03-2022

Սուրեն Պապիկյանը մարտի 24-ին այցելել է Երկրապահ կամավորականների միություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 24-ին այցելել է Երկրապահ կամավորականների միություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։ Այնուհետև ԵԿՄ վարչության անդամների հետ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրել է պաշտպանության նախարարության և ԵԿՄ համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը, անդրադարձել լուծման կարիք ունեցող մի շարք հարցերի։

Ըստ աղբյուրի՝ պաշտպանության նախարարը կարևորել է ԵԿՄ գործունեությունն ու նշանակալի մասնակցությունը պետության անվտանգության ապահովման գործընթացին, ընդգծել փոխգործակցության հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ առավելագույն ջանք գործադրելու անհրաժեշտությունը։ Սուրեն Պապիկյանը նշել է, որ խորհրդակցության ընթացքում բարձրացված բոլոր հարցերն ու ներկայացված առաջարկները մանրամասն կքննարկվեն և կստանան համապատասխան լուծումներ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան