Արտաքին 4 տարի առաջ - 12:24 24-03-2022

ՌԴ-ի հարավային և կենտրոնական հատվածի օդանավակայաններ թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև ապրիլի 1-ը

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածների օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչև ապրիլի 1-ը, հաղորդում է Ռոսավիացիան։
Սահմանափակումը վերաբերում է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններին։
Այս քաղաքների օդանավակայանները փակվել են փետրվարի 24-ին՝ Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման առաջին օրը։ Այդ ժամանակից ի վեր ժամանակավոր սահմանափակումների ժամկետները երկարաձգվում են ամեն շաբաթ։
ՌԴ-ի մնացած օդանավակայանները, այդ թվում՝ միջազգայինները, գործում են սովորական ռեժիմով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել