Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:45 22-03-2022

Այսօր ՌԴ դեսպանատանը քննարկվել են Արցախում խաղաղապահ կոնտինգենտի ներկայության ժամկետները

Այսօր Երևանում՝ ՌԴ դեսպանատանը, տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են փոխդեսպան՝ Սելեզնյով Մաքսիմ Վլադիմիրովիչը, երկրորդ քարտուղար՝ Ռատուշնյակ Իգոր Օլեգովիչը և Արարատ Հայ-ռուսական տարածաշրջանային կենտրոնի պատվիրակությունը փոխնախագահ՝ Արմեն Կիրակոսյանի գլխավորությամբ, ներկա էին նաև կազմակերպության սպորտի գծով փոխնախագահ՝ Արթուր Հախումյանցը և Գեղարքունիքի մարզի պատասխանատու՝ Արման Արշակյանը: Կազմակերպության Արցախի ներկայացուցչության ղեկավար Արշակ Աբրահամյանը ելնելով եղանակային պայմաններից և ճանապարհների անանցանելիությունից չի կարողացել ներկա գտնվել հանդիպմանը։

Հանդիպումն ընթացավ փոխվստահության և ջերմ մթնոլորտում: Մեր կազմակերպությունը շատ վաղուց է համագործակցում ՌԴ դեսպանության հետ ՀՀ-ում՝ մշակույթի, գիտության, կրթության, սպորտի և այլ ոլորտներում, ուղղված հայ-ռուսական հարաբերությունների խորացման կոնտեքստով:

1) Հանդիպման ընթացքում առաջնային կերպով քննարկվել է Արցախում գազամատակարարման հարցը։ Նշենք,որ նախորդ անգամ երբ Արցախը նույն իրավիճակում էր հարցը իր լուծումը ստացավ ՌԴ արտգործնախարար պարոն Լավրովի միջնորդությամբ և խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի միջոցով։

2) Հաջորդիվ քննարկվեց Արցախում խաղաղապահ կոնտինգենտի ներկայության ժամկետները։ Ռուսական կողմը հավաստիացրեց,որ խաղաղապահները մինչև հարցի վերջնական կարգավորման ավարտը կմնան Արցախում, որպես հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր։

3) Կազմակերպության նախագահ պարոն Մ.Առաքելյանի ստորագրությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանին է փոխանցվել Արցախի ԲՈՒՀ-երի մասին միջնորդագիր,որով Արցախի ուսանողները հնարավորություն պետք է ստանան ուսում ստանալ ՌԴ ԲՈՒՀ-երում։

4) Քննարկվել է նաև ՀՀ անվտանգային հարցեր,մասնավորապես տարածքային ամբողջականությանը վերաբերվող հակառակորդի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին։ Ռուսական կողմը հավաստիացրեց, որ անգամ եթե այս պահին ՌԴ-ը զբաղված է ՈՒկրաինայում հատուկ ռազմական օպերացիա իրականացնելով դա չի նշանակում,որ տարածաշրջանում որոշ արկածախնդիր ուժեր կկարողանան ապակայունացնել իրավիճակը։ ՌԴ-ը թույլ չի տալու իր ռազմավարական դաշնակցի հանդեպ որևէ ոտնձգություն։ Փոխդեսպան Մաքսիմ Վլադիմիրովիչը կազմակերպությանը փոխանցեց, որ ՌԴ-ը եղել է, կա և մնալու է հայ ժողովրդի հետ որպես բարեկամ և եղբայրական պետություն։

5) Այնուհետ քննարկումներ ծավալվեցին Կազմակերպության կողմից ՀՀ և ԼՂՀ տարածքում հետագա գործողությունների ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ։

Կազմակերպության անունից խորին երախտիքի խոսք ենք հայտնում ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը՝ իրենց կառուցողական և բովանդակային մոտեցումներով հայ ժողովրդի անհանգստություններին և մտահոգություններին թե՛ ՀՀ-ում և թե՛ Արցախում:

«Արարատ» Հայ-Ռուսական Տարածաշրջանային կենտրոն

adv_banner

Ամենից շատ դիտված